Միշտ լինելու եմ Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին. Ադամ Շիֆը՝ պատերազմի տարելիցին - armenia-news24.ru

Միշտ լինելու եմ Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին. Ադամ Շիֆը՝ պատերազմի տարելիցին


, | Опубликовано: 03:22 PM, September 28, 2021

IMG

Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը Արցախի դեմ Ադրբեջանի հրահրած 44-օրյա պատերազմի տարելիցին գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում:

«1 տարի առաջ այս օրը ներքին դժգոհության բախված ավտոկրատը որոշեց պատերազմ հրահրել խաղաղ հարևանի դեմ։ 44 օրվա ընթացքում ադրբեջանական ուժերն Արցախում թիրախավորել և սպանել են անմեղ խաղաղ բնակիչների, և տեղահանել են տասնյակ հազարավոր մարդկանց։ Պատերազմը հանգեցրել է զանգվածային հումանիտար աղետի և հայ ընտանիքների զրկել իրենց հայրերից ու մայրերից, եղբայրներից ու քույրերից, որդիներից ու դուստրերից։

Չնայած հրադադարի մասին համաձայնությանը՝ Արցախի և Հայաստանի ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիան շարունակվում է: Տասնյակ հայ զինվորներ մնում են ապօրինաբար ձերբակալված և կտտանքների են ենթարկվում: Միևնույն ժամանակ հազարավոր անմեղ քաղաքացիական անձինք դեռևս ապրում են վտանգի մեջ՝ Լեռնային Ղարաբաղում շարունակվող և պահպանվող սպառնալիքների պատճառով:

Այժմ ավելի քան երբևէ մենք պետք է վերստին ստանձնենք պարտավորություն՝ անել ամեն հնարավորը, որպեսզի ազատագրենք և խաղաղություն բերենք տարածաշրջանին։ Մենք պետք է շարունակենք պահանջել, որ Ադրբեջանն անհապաղ և անվերապահորեն վերադարձնի բոլոր ռազմագերիներին և ձերբակալված քաղաքացիական անձանց։

Մենք պետք է շարունակենք Բայդենի վարչակազմին կոչ անել հրաժարվել Ալիևի ռեժիմին ամերիկյան օգնության տրամադրումից և ակտիվացնել խաղաղ գործընթացը։ Եվ մենք պետք է հետագայում էլ ամրապնդենք և աջակցենք ժողովրդավարությանը Հայաստանում և ազատ, անկախ Արցախում։

Ես միշտ լինելու եմ Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին»։




Приглашаем присоединиться к закрытой армянской группе в фейсбук
Строгая модерация!!