Սա ուրիշ պար է. Պարում են Զինվորի տան տղաները - armenia-news24.ru

Սա ուրիշ պար է. Պարում են Զինվորի տան տղաները


, | Опубликовано: 02:35 PM, October 01, 2021

IMG

Սա կոչ է բոլորիս՝ ապրել լիարժեք. այսպիսի ցատկերը, թռիչքները, պտույտները հուզմունք ու գլխապտույտ են առաջացնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել և կից տեսանյութ հրապարակել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Նա, մասնավորապես, հավելել է. «Տղաները պարում են այնպես, ինչպես երբեք չեն պարել: Սա ուրիշ պար է՝ հոգու, մտքի, կամքի ուժի պար... որ կյանքի շարունակությունը ու տղաների կռիվն է խորհրդանշում՝ դժվարությունների դեմ:

Պարն ամբողջությամբ հանդիսատեսին տղաները կներկայացնեն ցուցահանդես վաճառքի ժամանակ, որտեղ կցուցադրեն իրենց ձեռքով պատրաստված բնական թիթեռներով կոմպոզիցիաները՝ վաճառքի ամբողջ հասույթն ուղղելով Վետերանների հոսպիտալի կառուցման նախագծին:

Տղաները հիմա էլ այս ձևով են պայքարում իրենց համար, ընկերների համար, զոհված ընկերների փոխարեն»:




Приглашаем присоединиться к закрытой армянской группе в фейсбук
Строгая модерация!!