Սփյուռքը ՊԵՏՔ է գործի միասին, և մենք պետք է պատասխան տանք տիկին Զոհրաբյանին: Նա ՊԵՏՔ է հրաժարական տա


, | Опубликовано: 04:08 PM, July 11, 2020

IMG

Հարգելի Հայեր Համայն աշխարհի։

Ես այս նամակը ներկայացնում եմ սփյուռքի տաս միլիոն հայերի անունից: Սփյուռքը մտահոգված է Նաիրա Զոհրաբյանի կողմից արված ոչ պրոֆեսիոնալ, չմտածված և ատելություն պարունակող հայտարարություններից:

Տիկին Զոհրաբյանը ներկայումս Եվրախորհրդի հանձնաժողովների անդամ է, և Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական ​​հանձնաժողովի նախագահն է: Ամբողջ սփյուռքի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ցնցված են, որ այդպիսի անբարեխիղճ անձնավորություն, ինչպիսին է տիկին Զոհրաբյանը, ներկայացնում է ՀՀ քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական խորհուրդը:

Սփյուրքի համայնքից մեկի հետ զրույցի ընթացքում տիկին Զոհրաբյանը վիրավորեց սփյուրքի բոլոր քաղաքացիներին` հասկացնելով, որ նրանք դավաճաններ են Հայաստանից հեռանալու համար: Նա էլ ավելի հեռուն գնալով մեզ բոլորիս անվանեց «թափառականներ», որոնք լքել են Հայաստանը «լափի համար»: «Լափ» արտահայտությունը շատ վիրավորական է, երբ ասվում է մարդուն: Այս արտահայտությունը օգտագործվում է միայն կենդանիներին տրվող սնունդին հղում կատարելիս:

Այս հայտարարությունները արհամարհական ստեր են և խորապես վիրավորական են սփյուռքից ցանկացածի համար: Մենք հայտնում ենք մեր հիասթափությունն ու զայրույթը այսպիսի վարքի նկատմամբ:

Հայկական սփյուռքը բազմաբնույթ համայնք է, որը կայացած և կազմակերպված է ամբողջ աշխարհում: Սփյուռքում շատ մարդիկ Հայոց ցեղասպանության ժառանգներ են, ոմանք էլ փախել են իրենց տները Իրաքում, Սիրիայում և Իրանում տեղի ունեցած պատերազմների ժամանակ: Նախկին ղեկավարության կողմից մարդու իրավունքների անընդհատ խախտումների պատճառով սփյուռքում այսօր շատ մարդիկ ստիպված էին լքել Հայաստանը վերջին երեսուն տարիներին:

Սփյուռքը ՊԵՏՔ է գործի միասին, և մենք պետք է պատասխան տանք տիկին Զոհրաբյանին: Նա ՊԵՏՔ է հրաժարական տա երկու զբաղեցրած պաշտոններից: Նա ՊԵՏՔ է անկեղծորեն ներողություն խնդրի ողջ սփյուռքից: Ոչ մի արդարացում։

Սփյուռքի բոլոր մեր հայրենակիցները ՊԵՏՔ Է ստորագրեն այս նամակը: Մենք չենք պատրաստվում թույլ տալ, որ ոչ պրոֆեսիոնալ և ոչ բարոյական առաջնորդները, ինչպիսիք են տիկին Զոհրաբյանը, մեզ բաժանեն:

Շնորհակալություն բոլորի՜ն։

Եկե՜ք ցույց տանք Նաիրային, ով է իրական դավաճանը







Телеграм-канал Республика Армения