Կլինի՞ Հայաստանում ապրելը մեր վրա չծախեք որպես լավություն․Վահրամ Թոքմաջյան


, | Опубликовано: 04:51 PM, July 11, 2020

IMG

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հիշու՞մ եք, երբ շրջանառվեց լուր, համաձայն որի, երգիչ-երգչուհիները, թամադաները և հայկական շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներ պետք է հարկեր տային։ Մի աղմուկ-աղաղակ, բոհեմը խեղդում եք, ո՞նց արա, մենք ձեզ «արվեստ» ենք գթում, դուք հարկ եք ուզու՞մ։

Էս ասում էին հիմնականում սերիալներում քեշով նկարահանվողները և ռեստորաններում դոլյա վառավսկայա, չուքչակ-չարաքչաք չալողները։ Հիմա բողոքում են, որ պետությունը չի օգնում, փող չի տալիս, կթողնեն կգնան։ Ես իհարկե ուրախ կլինեի, որ մենք ԱՄՆ-ի նման կարողանայինք դոլար տպել ու բոլորի կարիքները բավարարել, բայց էդ հնարավորությունը չունենք։

Հասկանում եմ նաև, որ բոլորի նյարդերը պիկի վրա են, կա սոցիալական խնդիր, բայց ախպոր նման. կլինի՞ Հայաստանում ապրելը մեր վրա չծախեք որպես լավություն։







Телеграм-канал Республика Армения