Ուղղակի ևս մեկ ասպեկտով ճանաչեք նրանց, ովքեր սեփական ժողովրդին «ժեխ» են ասում.... Ստյոպա Սաֆարյան


, | Опубликовано: 11:14 PM, January 12, 2021

IMG

ֆեյսբուքյան այս էջը պատկանում է մինչ18-յան Հայաստանի իշխող ուժերից մեկին։ 2,5․ տարի է՝ այս էջը ամենանողկալի հրապարակումներն է դնում ֆեյսբուքյան գովազդի տակ։


 Եթե որևէ մեկը հաշվի Ֆեյսբուքին սրանց վճարած գումարների չափը, երևի դրանով հնարավոր կլինի մի ՀՕՊ համակարգ կամ մի Հարոպ գնել հայկական բանակի համար։ 

Ըստ որում՝ նախկինում լինելով իշխանության մեջ, այս ուժերը ազգի ու ժողովրդի, հակառակորդի նորագույն սպառազինությունից զոհված մեր տղաների ընտանիքների առաջ երբեք ներողություն չխնդրեցին թե բանակը թալանելու, թուլացնելու, թե 21-րդ դարի պատերազմում Հայաստանն անպաշտպան թողնելու, թե ռազամական արդյունաբերությունը չզարգացնելու, թե մնացած հարցերով։ Հիմա հեգնում են, որ ուզում ենք լրջորեն զբաղվել այս ոլորտով, մեր ներդրումն ունենալ դրա ռազմավարության մշակման, ճշգրտման, կատարելագործման, հայության մարդկային ու նյութական ռեսուրսների մոբիլիզացման գործում։ 

Մեղա չեն գալիս իրենց չարածի համար, իրենց լեզվով ասած՝ որպես պարտության մեղավոր ատրճանակ չեն դնում իրենց քունքին ու ինքասպան լինում,  ու դեռ "կայֆավատ են լինում", երբ այժմ լիքը մարդիկ ուզում են այդ սայլը տեղից շարժել․․․ Դե հիմա ինձ բացատրեք այս տեսակի հետ "միաբան", "համերաշխ", "սիրով" լինելու հնարավորությունը․․․․  Սրանց հետ անգամ նույն օդը շնչելը հնարավոր չէ․․․․
Ուղղակի ևս մեկ ասպեկտով ճանաչեք նրանց, ովքեր սեփական ժողովրդին "ժեխ" են ասում....
Ու նրանք ուզում են "փրկել" հայրենիքը․․․․




Приглашаем присоединиться к закрытой армянской группе в фейсбук
Строгая модерация!!



Телеграм-канал Республика Армения