Չգիտեմ, թե ինչու մինչև հիմա ձերբակալված չէ Անի Սամսոնյանը, որ ընկնում է արդեն ոտքերի տակ։ - armenia-news24.ru

Չգիտեմ, թե ինչու մինչև հիմա ձերբակալված չէ Անի Սամսոնյանը, որ ընկնում է արդեն ոտքերի տակ։


, | Опубликовано: 08:47 PM, January 20, 2021

IMG

Չգիտեմ, թե ինչու մինչև հիմա ձերբակալված չէ Անի Սամսոնյանը և միգուցե անպատժելիության հետևանքով է լեզուն այնքան երկարել, որ ընկնում է արդեն ոտքերի տակ։  Ալեքսանդր Արզումանյանի նախկին օգնական Նորայր Մովսիսյանը, որը Անի Սամսոնյանի ամուսինն էր, խարդախությամբ ՀՀ տարբեր քաղաքացիներից բավականին մեծ թվով գումարներ է գրպանել, շորթել, կամ անվանեք այդ ստոր արարքը ինչպես որ կկամենաք։ Նորայրը իհարկե մենակ չի գործել և գործել է իր համախոհ և կին հանդիսացող Անի Սամսոնյանի հետ։  

Տուժողների թվում են Հակոբ Սիմիդյանը, Համազասպ Դանիելյանը, Հայկ Կոնջորյանը,  Գարեգին Խումարյանը, ռադիոյի, ինչպես նաև խորհրդարանի մի շարք աշխատակիցներ, որոնք ժամանակին աշխատել են Նորայր Մովսիսյանի հետ: Խաբեության գործընթացը տեղի է ունեցել Անի Սամսոնյանի և Նորայր Մովսիսյանի գլխավորությամբ։

 Մարդկանց ներկայացրել են, թե բիզնես գործունեություն իրականացնելու ծրագիր ունեն, որի համար պետք է ընդամենը մեծ գումար ներդնել ու կրկնակի գումար վաստակել: Նորայր Մովսիսյանը հայտարարել է, որ իրենք թրեյդինգով են զբաղվելու, այսինքն` ներդրումներն ինքն է կատարելու և ողջ պատասխանատվությունն իր վրա է մնալու։ 

Այդ պատրվակով էլ գումարները իր մոտ է հավաքել: Մարդիկ էլ, վստահելով նրան, մեծ գումարներ են տվել, որոնք հետագայում գրպանել է  և փախչել Ռուսաստանի Դաշնություն: Այժմ հետախուզման մեջ է գտնվում Նորայր Մովսիսյանը եթե չեմ սխալվում, իսկ Անի Սամսոնյանի հետ իբրև թե բաժանվել են արդեն մոտ 3 տարի է։ 

Դե Անին հիմարի դեր ստանձնած, բայձց նման հարցերում բավականին խորամանկ կին է և այս կեղծ բաժանումը ամենաշատը իրեն է ձեռնտու։

Մոտ ապագայում, երբ Անին ու Անիանմանները կլքեն ԱԺ-ն, ապա վազելով կամ սողալով կճողոպրեն ՌԴ ամեն մեկը իր փախուստի դիմած ամուսնու մոտ, եթե իհարկե հասցնեն ճողոպրել!!!




Приглашаем присоединиться к закрытой армянской группе в фейсбук
Строгая модерация!!