Գիտնականները նախազգուշացնում են, որ Կասպից ծովը կարող է կորցնել իր մակերեսի մինչեւ երրորդ մասը: Ընդ որում՝ բնակչությունն ամենեւին չի գիտակցում վտանգը, նշում է գերմանական Der Tagesspiegel պարբերականը:
Հնարավոր է, որ Բաքվի այսօրվա բնակիչների թոռներն արդեն ստիպված լինեն ափ հասնելու համար անցնել մի քանի կիլոմետր: Ամեն դեպքում, այս մասին է վկայում մոդելային հաշվարկը, որը դեկտեմբերին հրապարակել է Marum-ից՝ Բրեմենի համալսարանին առընթեր Ծովային հետազոտությունների կենտրոնից Մաթիաս Պրանգեն: Նրա հաշվարկների համաձայն՝ հարյուրամյակի վերջին Կասպից ծովի մակարդակը սրընթաց փոքրանալու է եւ նվազելու է 9-18 մետրով:
Կասպից ծովը, որը Երկրի վրա ամենախոշոր փակ ջրամբարն է, կկորցնի իր այսօրվա մակերեսի մինչեւ երրորդ մասը:
Ծովի մակարդակի անկումը տեղի է ունենում շատ ավելի արագ, քան ենթադրվում էր նախորդ կլիմայական մոդելներում, կարծում է Բրեմենի գիտնականների խումբը, որը վաղուց ուսումնասիրում է տարածաշրջանի երկրների իրավիճակը: (...) Արդեն մի քանի տարի շարունակ կլիմայի տաքացման հետեւանքով խախտվում է հավասարակշռությունը Վոլգայից ջրահոսքի եւ փակ լճի մակերեւույթից ջրի գոլոշիացման միջեւ: Գոլորշիանում է շատ ավելի ջուր, քան կարող է գետը հասցնել, որը թարմ ջրի 90 տոկոսի աղբյուրն է: