ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գյումրիի ռուսական ռազմաբազան կընդլայնվի՞. նախարարի ուշագրավ շեշտադրումները - armenia-news24.ru

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գյումրիի ռուսական ռազմաբազան կընդլայնվի՞. նախարարի ուշագրավ շեշտադրումները


, | Опубликовано: 12:39 PM, February 22, 2021

IMG

Հայկական կողմը շահագրգռված է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի ներուժի ընդլայնմամբ և զարգացմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:

«Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմակայանի ընդլայնման և ամրապնդման հարցը միշտ էլ եղել է օրակարգում, և դա հայկական կողմին միշտ հետաքրքրել է այն պարզ պատճառով, որ բազան իր ամբողջությամբ կազմում է Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի զորքերի (ուժերի) համատեղ խմբավորում, և, հետևաբար, բազայի կարողությունների ընդլայնումն ինքնաբերաբար ենթադրում է համատեղ խմբավորման ներուժի ստեղծում, որը երկկողմանի հիմունքներով գործում է հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում»,- ասել է նախարարը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, 1995 թվականի միջպետական պայմանագրի համաձայն, տեղակայված է ռուսական ռազմաբազա: 2010 թ. փաստաթղթում փոփոխություններ են կատարվել, համաձայն որի`վերջինիս գտնվելու ժամկետը երկարացվել է նախնական 25 տարուց մինչև 49 տարի, այսինքն՝ մինչև 2044 թվականը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն էին ձեռք բերել, ստորագրվել էր հայտարարություն, որով Ադրբեջանին են անցել Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Մանրամասները՝ տեսանյութում




Приглашаем присоединиться к закрытой армянской группе в фейсбук
Строгая модерация!!