Սահմանադրական փոփոխություն են պատրաստում, որ Գլխավոր շտաբը մտցնեն ՊՆ-ի մեջ - armenia-news24.ru

Սահմանադրական փոփոխություն են պատրաստում, որ Գլխավոր շտաբը մտցնեն ՊՆ-ի մեջ


, | Опубликовано: 02:41 PM, March 02, 2021

IMG

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը սահմանադրական փոփոխություններ է մշակում, որով նախատեսվում է Զինված ուժերի Գլխավոր շտաբը ներառել Պաշտպանության նախարարության կազմում։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Գլխավոր շտաբի հետ կապված տեղեկություններ ունեմ, որ Իմ քայլի որոշ մարդիկ հիմա սահմանադրական փոփոխություններ են պատրաստում, որ Գլխավոր շտաբը մտցնեն ՊՆ-ի մեջ։ Բայց ես նայեցի Սահմանադրությունը, տեսա, որ խորհրդարանով չեն կարող անել՝ առանց ռեֆերենդումի։ Հետևաբար, սա էլ է պրոբլեմ իշխանության համար»,- նշեց նա




Приглашаем присоединиться к закрытой армянской группе в фейсбук
Строгая модерация!!



Телеграм-канал Республика Армения