«Չկա ավելի պիղծ բան, քան ճշմարտանման սուտը, իսկ ճշմարտանման սուտն էսօր շատ է»․ այսօր Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է - armenia-news24.ru

«Չկա ավելի պիղծ բան, քան ճշմարտանման սուտը, իսկ ճշմարտանման սուտն էսօր շատ է»․ այսօր Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է


, | Опубликовано: 04:17 PM, April 01, 2021

IMG

Մեծ սիրտ պետք է ունենաս, որ ժողովրդի հետ խոսելու համար կյանքդ տաս, չխնայես կյանքդ

 Խորեն Աբրահամյան

Հայ մեծանուն դերասան, թատերական ռեժիսոր Խորեն Աբրահամյանը ծնվել է 1930թ. ապրիլի 1-ին Երևանում: ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ մասնագիտական կրթությունը ստացել է Երևանի թատերական ինստիտուտում, որի դերասանական ֆակուլտետն ավարտել է 1951թ.: Այնուհետև ընդունվել Գ. Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոն, որտեղ կատարել է բազմաթիվ դերեր (Ռոմեոն, Պեպոն, Օթելլոն, Արա Գեղեցիկը և այլն):

1979-1984թթ. Աբրահամյանը եղել է թատրոնի գլխավոր ռեժիսոր, 1988-1995թթ.՝ գեղարվեստական ղեկավար, միաժամանակ` Հայաստանի թատերական գործիչների միության վարչության նախագահ։ 1985-1988թթ. Գյումրիի պետական թատրոնի դերասան էր և գլխավոր ռեժիսորը, 1980-1995թթ. դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։ Եղել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ: Բազմաթիվ դերեր է խաղացել թատրոնում և կինոյում: ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ էր:

Թատրոնում Խորեն Աբրահամյանի ստեղծած լավագույն դերերից են՝ Ռուստամ (Ա. Շիրվանզադեի Նամուս), Արմեն (Գ. Բորյանի Կամրջի վրա), Արամ (Ա. Արաքսմանյանի 60 տարի, երեք ժամ), Արա (Ն. Զարյանի;Արա Գեղեցիկ), Մյասնիկյան (Զ. Դարյանի Հանրապետության նախագահը), Կորիոլան (Վ. Շեքսպիրի Կորիոլան), Ավետյան (Պ. Զեյթունցյանի Անավարտ մենախոսություն։

Աբրահամյանն ինքնատիպ էր իր արվեստում, կերտած կերպարներում` զուսպ ու նվիրված էր իր գործին ամբողջովին:

Թատերագիր Պերճ Զեյթունցյանը մի առիթով Խորեն Աբրահամյանի մասին ասել է. Խորենը տասնամյակներ շարունակ կռիվ է տվել էկրանի, բեմի վրա՝ իր դեմ, հասարակարգի դեմ, գրաքննության դեմ՝ հանուն ճշմարտության, գեղարվեստական ճշմարտության: Նա այն փայլուն դերասաններից է, որոնք շատ չեն՝ երեք-չորս հոգի են: Մենք ունենք մեծություններ, որոնք եկան, հետո հեռացան, բայց աշխարհը չիմացավ նրանց գոյության մասին

Մեծանուն դերասանը մահացել է 2004թ. դեկտեմբերի 10-ին Երևանում




Приглашаем присоединиться к закрытой армянской группе в фейсбук
Строгая модерация!!



Телеграм-канал Республика Армения