ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քոչարյանի գործով որոշումը՝ վաղը. ինչ է սպասվում մարտի 1-ի գործով մեղադրյալներին - armenia-news24.ru

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քոչարյանի գործով որոշումը՝ վաղը. ինչ է սպասվում մարտի 1-ի գործով մեղադրյալներին


, | Опубликовано: 06:16 PM, April 05, 2021

IMG

Վաղը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կորոշի՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվո՞ւմ է, թե՞ ոչ։

Ինչպես հայտնի է, մարտի 1-ի գործով ամբաստանյալ Քոչարյանին եւ նրա նախկին երկու ենթականերին ներկայացված սահմանադրական կարգը տապալելու մասին հոդվածը Բարձր դատարանի կողմից շուրջ երկու շաբաթ առաջ անվավեր ու հակասահմանադրական էր ճանաչվել։

Հենց այս որոշման հիման վրա էլ Քոչարյանի ներկայացուցիչները միջնորդել են դատարանին կարճել գործը եւ որոշումն էլ կհրապարակվի վաղը: Իսկ ինչ է սպասվում դատարանի որոշումից հետո.  քրեական հետապնդումը դադարեցնելուց հետո Յուրի Խաչատուրովն ու Սեյրան Օհանյանը կարդարացվեն, իսկ Ռոբերտ Քոչարյանի և 2008-ին նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի մասով դատավարությունը կշարունակվի, քանի որ նրանք մեղադրվում են նաև այլ հոդվածներով։

Մասնավորապես Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է նաեւ մոտ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու գործով, իսկ Գևորգյանը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։

Սակայն նկատենք՝ մինչ Քոչարյանի ու մյուս ամբաստանյալների պաշտպանները խոսում են քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, Գլխավոր դատախազությունը հայտարարում է, թե 2008-ին մայրաքաղաքում տեղի ունեցած արյունալի իրադարձությունների համար նրանց պետք է մեղադրանք առաջադրվի մեկ այլ հոդվածով։  Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն արդեն դիմել է Սահմանադրական դատարան՝ խնդրելով ստուգել քրեական դատավարության մի շարք օրենքների սահմանադրականությունը։

Մանրամասները՝ տեսանյութում




Приглашаем присоединиться к закрытой армянской группе в фейсбук
Строгая модерация!!



Телеграм-канал Республика Армения