«Բավական է արդեն». ֆրանսիացի պատգամավորները լքում են Ֆրանսիա-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամության խումբը - armenia-news24.ru

«Բավական է արդեն». ֆրանսիացի պատգամավորները լքում են Ֆրանսիա-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամության խումբը


, | Опубликовано: 07:56 PM, April 08, 2021

IMG

Ֆրանսիացի պատգամավորները լքում են Ֆրանսիա-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամության խումբը`Եվրահանձնաժողովի ղեկավարի հետ արարողակարգային միջադեպի պատճառով: «Վաղը ես կհեռանամ Ֆրանսիա-Թուրքիա բարեկամական խմբից: Բավական է արդեն», – գրել է Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամ «Առաջ, հանրապետություն» կուսակցության անդամ Բրունո Կեստելը:

ԵՄ առաջնորդների Անկարա կատարած այցի ընթացքում Ուրսուլա ֆոն դեր Լեյենին աթոռ չեն տրամադրել: Մինչ Թուրքիայի նախագահն ու Եվրոպական խորհրդի նախագահը շատ արագ զբաղեցրել են իրենց տեղերը, Եվրահանձնաժողովի նախագահը, որն ի պաշտոնե ցածր չէ այդ երկուսից, ստիպված էր նստել բազմոցին, Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի դիմաց: Մինչդեռ այդ տեղը նախատեսված է երկրորդ կարգի պաշտոնյաների համար:

Թուրքիային ուղղված քննադատություննրին Չավուշօղլուն պատասխանել է, որ Անկարան լավ գիտի դիվանագիտական արարողակարգերը և ամեն ինչ արվել է ԵՄ-ի հետ նախապես համաձայնեցված:

«Հանդիպումները, հատկապես Թուրքիայում, անցկացվում են միջազգային արարողակարգերի ու թուրքական հյուրընկալության շրջանակներում», ասել է թուրք դիվանագետը:




Приглашаем присоединиться к закрытой армянской группе в фейсбук
Строгая модерация!!



Телеграм-канал Республика Армения