«Դա խոստովանել է Ռոբերտ Քոչարյանը՝ 2020 թվականի պատերազմից մեկ-երկու ամիս առաջ»․ Հակոբ Բադալյան - armenia-news24.ru

«Դա խոստովանել է Ռոբերտ Քոչարյանը՝ 2020 թվականի պատերազմից մեկ-երկու ամիս առաջ»․ Հակոբ Բադալյան


, | Опубликовано: 08:15 AM, May 21, 2021

IMG

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Լավրովն ու Բլինքենը քննարկել են հայ-ադրբեջանական հարցը: Հետաքրքիր է, որ ամերիկյան կողմը հայտնել է այդ մասին, ռուսականը՝ ոչ: 


Բայց սա չեմ կարծում, թե առանցքային է: Ըստ իս, այս թեմայով ռուս-ամերիկյան շփումներում ուշադրության է արժանի մի բան, որ տեղի է ունեցել Քի Վեսթում: Քի Վեսթը կարգավորման ամերիկյան տարբերակն էր, որը փաստորեն նախատեսում էր Մեղրու միջանցք

Դա խոստովանել է Ռոբերտ Քոչարյանն ինքը՝ 2020 թվականի պատերազմից մեկ-երկու ամիս առաջ: Ըստ երկրորդ նախագահի, խոսքը սուվերեն ճանապարհի մասին էր: Այսինքն՝ ենթադրվում է, որ Նախիջևանից Ադրբեջան կառուցվում էր ճանապարհ, որի հանդեպ իրավունքը պատկանում էր Ադրբեջանին: Ավելի մանրամասներ հայտնի չեն, գուցե Ռոբերտ Քոչարյանը մի օր հրապարակի ավելի մանրամասներ, կամ արժե, որ հրապարակի:

Քի Վեսթից առաջ ամերիկյան կողմը հայտարարեց, որ, եթե լինի Քոչարյան-Հեյդար Ալիև սկզբունքային պայմանավորվածություն, ապա նրանց կընդունի նաև նախագահ Բուշը: Բանակցությունից հետո նախագահ Բուշը Վաշինգտոնում ընդունեց երկուսին էլ՝ առանձին-առանձին: 

Դա նշանակում էր, որ սկզբունքային պայմանավորվածությունը եղել է: Ինչպես հայտնի է, հետո Ալիևը հրաժարվեց այդ պայմանավորվածությունից, ինչը մարսելը նրա համար հեշտացրեց առողջության հետագա վատթարացումն ու իշխանությունը նախ դե ֆակտո, հետո նաև դե յուրե Իլհամին փոխանցելը:

; Այդպիսով, վերադառնալով Քի Վեսթ և հետագա գործընթաց, այսօր Սյունիքի շուրջ առկա իրողությունների համատեքստում հետաքրքիր է դառնում հենց դա՝ ինչ նախապատմություն կարող են քննարկել ԱՄՆ ու Ռուսաստանը, կապված միջանցքի հետ, այն դեպքում, երբ այժմ կարծես թե այդ հարցն օրակարգում է արդեն ռուսական հովանու ներքո գործընթացի շրջանակում




Приглашаем присоединиться к закрытой армянской группе в фейсбук
Строгая модерация!!