ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ղազախներն ու ռուսները միլիոններով պարտքեր են կուտակել Վանաձորի քաղաքապետարանում - armenia-news24.ru

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ղազախներն ու ռուսները միլիոններով պարտքեր են կուտակել Վանաձորի քաղաքապետարանում


, | Опубликовано: 09:38 AM, May 22, 2021

IMG

Վանաձորի քաղաքապետարանը հայտնվել է անհարմար դրության մեջ։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ քաղաքապետարանը չի կարողանում գույքահարկի գծով կուտակված պարտքերը հավաքել։

Պարզվում է` ղազախներն ու ռուսները դեռեւս 2019 թվականին գույքահարկի գծով պարտքեր են կուտակել Վանաձորի քաղաքապետարանի նկատմամբ եւ մինչ օրս չեն մարել:

Մեզ հայտնի դարձավ, որ համայնքի բնակիչներին պատկանող փոխադրամիջոցների գույքահարկի 2019 թվականի բազայում առկա են օտարերկրյա քաղաքացիների սեփականություն հանդիսացող 7499 ավտոմեքենա, որոնք գոյացել են, երբ ԵԱՏՄ երկրների, հիմնականում՝ Ղազախստանի քաղաքացիները, ժամանակավոր գրանցում ստանալով համայնքում, օտարերկրացու անունով որպես սեփականություն գրանցել են մեքենաները եւ իրենց հետ իրենց երկիր տարել:

ArmLur.am-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ այս ավտոմեքենաների տարեկան գույքահարկի գումարը կազմում է շուրջ 124 մլն դրամ, իսկ համայնքի բյուջեի պարտքը 2019թ. վերջի դրությամբ կազմել է շուրջ 152 մլն դրամ:

Ավելին, հարկատուները քաղաքապետարանի կողմից համարվել են ռիսկային, իսկ համայնքի բյուջեի նկատմամբ պարտքը` անհուսալի:

Ի դեպ, այս խնդրի մասին ArmLur.am-ը դեռեւս 2019 թվականին է բարձրաձայնել. այդ ժամանակահատվածում ղազախներն ու ռուսները գալիս գրանցվում էին մեր հայ բնակիչների հասցեներով, մեքենա ներկրում ու վաճառում։




Приглашаем присоединиться к закрытой армянской группе в фейсбук
Строгая модерация!!