«Նիկոլն ընտրվեց, այո՛, բոլորս երկրից կգնանք». Սոֆյա Հովսեփյան - armenia-news24.ru

«Նիկոլն ընտրվեց, այո՛, բոլորս երկրից կգնանք». Սոֆյա Հովսեփյան


, | Опубликовано: 04:47 PM, May 28, 2021

IMG

ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


Եթե մենք դեռ չենք գնահատել 18֊20 տարեկան տղաների ամենամեծ նվերը մեզ՝ իրենց կյանքը  ու շարունակում ենք փառաբանել պաշտոնակռիվ տվող  անձերի , ու շարունակում ենք վիրավորել միմյանց  ու  այդ ամենում մոռացության ենք տալիս   մատղաշների շիրիմները , ապա մենք կշարունակենք մեծացնել Եռաբլուրը, որը մի օր թուրքի ձեռքում կհայտնվի: 

Մի՛ թույլ տվեք անտարբեր մարդիկ իրենց գաղափարներն ու ստերը տարածեն հանուն իրենց  վերարտադրման , հիշե՛ք, որ մենք այսօր սահմանը կարևորելով՝ Եռաբլուրի  ենք նաև պաշտպանում  ...
Վերջերս հաճախ եմ լսում .«Նիկոլը չընտրվեց երկրից կգնամ »

Նիկոլն ընտրվեց , այո՛ բոլորս երկրից կգնանք , որովհետև մենք այլևս երկիր չենք ունենա: Նիկոլը միայն անձ չէ , այլ մի թիմ , որտեղ պատահական խաղացողները քիչ են, հիմնականը կենտրոնական խաղացող են:
Կամ ասում են «Հները լավ էին կառավարում, իրանք չեկան ես երկրից կգնամ »:

Հները արդեն շատերին երկրից ստիպել են գնալ , մեկ անգամ էլ նույնը կանեն ու մենք երկիր էլի չենք ունենա: 
Ես երկրից չեմ գնալու, որովհետև այն ոչ հնինն է , ոչ էլ  «նոր» հնինը ,ու քանի դեռ պահանջատեր չեք դարձել ո՜վ էլ գա վայրկենական հնանալու է  ու  շատերը երկրից գնան: 

Տե՛ր եղեք Եռաբլուրին ու էդ պահանջը սեռ չի ճանաչում: Մինչ օրս՝ յոթ ամիս անց, մենք ունենք առանց զրահաբաճկոն զինվոր , որը օրեր առաջ զոհվեց, սրա մեղավորը Նիկոլը չէ , սրա մեղավորը մենք ենք, որ պահանջողին քարկոծեցինք: 
«Ականապատում էին անում,  առևանգվեցին»

Լու՞րջ,մի շաբաթ առաջ ստում էիր« թաքուն արել ենք ու լավ է , որ տեղյակ չեք», հիմա ինչո՞ւ աչքերի առաջ արեցիք: Սա դավադրություն է ազգի ու պետականության դեմ ...

Մենք չունենք ղեկավար,  չունենք կառավարիչ:  Մենք ունենք Հերոստրատ...
Վայրահաչոցներ չհամարձակվե՛ք գրել էջումս  ...





Приглашаем присоединиться к закрытой армянской группе в фейсбук
Строгая модерация!!