Ես վստահում եմ Նիկոլին անվերապահ, Հայկին դավաճան չեմ համարում: - Շող Մովսիսյան - armenia-news24.ru

Ես վստահում եմ Նիկոլին անվերապահ, Հայկին դավաճան չեմ համարում: - Շող Մովսիսյան


, | Опубликовано: 03:52 PM, June 29, 2021

IMG

Հայկ Մարությանի հետ կապված խոսակցությունների մասին:

Սպասեք, դուրս եկեք ենթադրությունների դաշտից և մի շտապեք գնահատականներ տալ: Կարող եք ընդունել իմ այս գրառումը որպես հանդարտության և խոհեմության հորդոր, կոչ, խնդրանք:

Երեկվանից հետևում եմ կարծիքներին` կեսը քննադատում է խիստ, նույնիսկ պիտակավորում, կեսը պաշտպանում է: Կարծես երկու մասի են բաժանվում նույն գաղափարակից ընկերների մի մեծ խումբ:


Հիմա մտածեք, թե դա ում է ձեռնտու: Հայկը չմասնակցեց այս կարևոր ընտրություններին, և դա իմ դուրն էլ չեկավ, բայց դրա համար սյունին գամել չեմ պատրաստվում։ Թե ինչ է եղել, չգիտեմ, բայց եկեք սպասենք: Թողնենք, իրենք թող որոշեն, Նիկոլն ու Հայկը: Ես վստահում եմ Նիկոլին անվերապահ, Հայկին դավաճան չեմ համարում:

Մի խոսքով ինչ որոշում էլ կայացվի` ես կընդունեմ: Այնպես, որ մեր ընկերների իրար` այսպես ասած, «ուտելուն» դեմ եմ: 

Մտածեք նորից, թե այս պառակտումը ում է ձեռնտու: Էստեղ ամենաշատը կրակի վրա յուղ լցնողներն են համը հանում: Խաղաղություն բոլորիս:
Շող Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից։




Приглашаем присоединиться к закрытой армянской группе в фейсбук
Строгая модерация!!