«Դա բռնության կոչ է, հակասահմանադրական է, Քոչարյանը պետք է պատասխանատվության կանչվի» Հակոբ Ասլանյանը կարծում է, որ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Քոչարյանի հայտարարությունները պետք է արժանանան իրավապահների ուշադրությանը - armenia-news24.ru

«Դա բռնության կոչ է, հակասահմանադրական է, Քոչարյանը պետք է պատասխանատվության կանչվի» Հակոբ Ասլանյանը կարծում է, որ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Քոչարյանի հայտարարությունները պետք է արժանանան իրավապահների ուշադրությանը


, | Опубликовано: 04:52 PM, July 03, 2021

IMG

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը կարծում է, որ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Քոչարյանի հայտարարությունները պետք է արժանանան իրավապահների ուշադրությանը։ «Նորմա՞լ եք համարում, որ ընտրությունների արդյունքների ընդունելի լինելու դեպքում ընդդիմության ղեկավարն ասում է, թե գնում է խորհրդարան՝ իշխանություն վերցնելու նպատակով։ Ժողովուրդն արդեն տվել է իշխանություն։ 

Դա բռնության կոչ է, հակասահմանադրական է, պետք է պատասխանատվության կանչվեն»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր նման կարծիք հայտնեց նա։ Նկատառմանն ի 
պատասխան, որ Ռոբերտ Քոչարյանը նաեւ ասել է՝ արտահերթ ընտրությունների միջոցով է հնարավոր իշխանության գալ, Հակոբ Ասլանյանը դա բացառեց․ «Քանի որ իրենք թույլ չեն տալու, որ ճգնաժամը լուծվի։ 

Իրենց ձեռք է տալիս ճգնաժամի շարունակությունը, քանի որ միլիարդներ են օգտագործել, որ կարողանան հսկայական քանակություն առնել»։ Ճշտող հարցին ի պատասխան, որ ընտրակա շա՞ռք նկատի ունեք, փաստե՞ր ունեք, Հակոբ Ասլանյանն ասաց․ «Իհարկե։ Տեսնում եմ ես։ Փաստն այդպես չեմ տեսել․․․ պարզ ասեմ։ 

Օրինակ, եթե դուք տեսնեք, որ մարդը, որն աշխատում էր այդ դաշինքում, դեռ ընտրություններից քսանչորս ժամ հետո սկսում է տունը մեծ նորոգում անել․․ տեսնում ենք մենք, պատուհան են բացում․․ սովորական քաղաքացիներ, որոնք ծախվել են, փող են վերցրել»




Приглашаем присоединиться к закрытой армянской группе в фейсбук
Строгая модерация!!